Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

Կրեմլում ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կշարունակի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ չնայած Կիևին ամերիկյան զենքի մատակարարումները վերսկսելու որոշմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք նաև ակնկալում ենք, որ անկախ զենքի մատակարարումները վերսկսելու բոլոր որոշումներից, չնայած ոչ ոք իրականում չի դադարեցրել որևէ մատակարարում, Թրամփը և նրա թիմը կշարունակեն ջանքերը՝ ուկրաինական կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական ​​հարթություն բերելու ուղղությամբ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Մենք նաև լսեցինք Թրամփի շատ կարևոր հայտարարությունն այն մասին, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը շատ ավելի դժվար էր, քան ինքը կարծում էր սկզբից։ Սա այն է, ինչի մասին մենք խոսում էինք հենց սկզբից, որ դա հնարավոր չէ լուծել մեկ գիշերվա ընթացքում», - նշել է Պեսկովը։

Նա հավելել է, որ «Ռուսաստանն այժմ սպասում է ուկրաինական կողմից առաջարկների՝ բանակցությունների երրորդ փուլի համար»։

«Սա պետք է բխի ուկրաինական կողմի շահերից, քանի որ տեղում իրավիճակն ամեն օր փոխվում է։ Մենք առաջ ենք շարժվում։ Ամեն նոր օր ուկրաինական կողմը ստիպված կլինի համաձայնել նոր իրողությունների հետ», - ասել է Կրեմլի խոսնակը։

Դմիտրի Պեսկովը նաև ասել է, որ Կրեմլը հանգիստ է ընկալում Թրամփի կոշտ հռետորաբանությունը ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում։ Նրան նաև խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն այն մասին, թե իբր, 2024 թվականին Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը։ Նա նշել է, որ այդ հարցը հարկավոր է հասցեագրել Սպիտակ տանը։ Պեսկովը շեշտել է՝ այդ ժամանակ Թրամփը նախագահ չէր, և արդյոք նա նման բան ասել է դոնորների հետ հանդիպմանը թե արդյոք դա կեղծ լուր է, ինքը չի կարող իմանալ։ 

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը տարաձայնություններ չունեն ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու առումով։

Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն և ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ տարաձայնություններ չունեն. Պեսկով

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա