Գերմանիան կարող է միջուկային զենք ստանալ հաշված ամիսների ընթացքում. Գրոսի

2 րոպեի ընթերցում

Գերմանիան ունի անհրաժեշտ ամեն ինչ մի քանի ամսվա ընթացքում միջուկային զենք ստանալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում: 

Նրան հարց են ուղղել՝ որքան ժամանակ կպահանջվի Գերմանիայից միջուկային զենք ստեղծելու համար։

«Շատ կարճ ժամանակ։ Հնարավոր է, դա մի քանի ամսվա հարց լինի: Գերմանացիներն ունեն դրա համար անհրաժեշտ միջուկային նյութ, գիտեն՝ ինչպես դա անել: Նրանք ունեն բոլոր տեխնոլոգիաները», - պատասխանել է Գրոսին։ 

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ դրանք ընդամենը «հիպոթետիկ ենթադրություններ են»:

ԱԷՄԳ-ի ղեկավարը նաև նշել է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին հետևելը համապատասխանում է եվրոպական երկրների շահերին: 

«Միջազգային հարաբերություններում ոչ մի պետություն, հատկապես հզորը, չի առաջնորդվում ալտրուիզմով: Նա գործում է՝ իր սեփական շահերից ելնելով: Եվրոպական երկրները եկել են այն եզրակացության, որ աշխարհը, որտեղ յուրաքանչյուրը կարող է միջուկային զենք ունենալ, կհանգեցնի աղետի», - բացատրել է նա: 

ԱԷՄԳ ղեկավարի խոսքով՝ Արևմտյան Եվրոպայի երկրները, Ասիայի երկրներից շատերը և նույնիսկ Պարսից ծոցի որոշ երկրներ ունեն միջուկային զենք ստեղծելու ունակություններ։ 

«Եթե բոլորը գործեն այնպես, ինչպես ցանկանում են, ապա մենք կվերադառնանք ջունգլիների օրենքին», - ասել է նա։ 

Հունիսին Բունդեսթագում Քրիստոնեական-դեմոկրատական ​​և Քրիստոնեական-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) խմբակցության նախագահ Յենս Շպանը հայտարարել էր, որ Գերմանիայում տեղակայված ամերիկյան միջուկային զենքը բավարար չէ Ռուսաստանին զսպելու համար, ուստի, նրա կարծիքով, Գերմանիան կամ ԵՄ-ն պետք է հասանելիություն ստանան Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի միջուկային զինանոցին:

Հայերեն Русский

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները