«Իննոպրոմ»-ի շրջանակներում քննարկվել է ԵԱՏՄ-ի շրջանակներում արդյունաբերական նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում՝ «Եկատերինբուրգ-Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոնում,  ընթանում է «Իննոպրոմ‑2025» միջազգային արդյունաբերական եռօրյա ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը նշել է, որ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ֆորումի գործարար ծրագրի շրջանակում նկատվում է հետաքրքրության կայուն աճ Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական համագործակցության ֆինանսավորման մեխանիզմի նկատմամբ։ 

Նախարարի խոսքով՝ հայտերի թվի աճը վկայում է այդ մեխանիզմի պահանջարկի և արդյունավետության մասին՝ տնտեսական ինտեգրման ամրապնդման, ինչպես նաև նոր արտադրական կապերի ձևավորման առումով։

«Հայաստանի Հանրապետությունը ևս ակտիվորեն մասնակցում է այս մեխանիզմի շրջանակում իրականացվող նախագծերին։ Հայաստանը զգալի գիտատեխնիկական ներուժ ունի բարձր տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները և այլն: 

Բարսեղյանը հավելել է նաև, որ նման ձևաչափով համագործակցությունը դառնում է տեխնոլոգիական առաջընթացի և արդյունաբերության կայուն զարգացման կարևոր խթան ԵԱՏՄ տարածքում։ 

«Իննոպրոմ» արդյունաբերական ցուցահանդեսը միջազգային հարթակ է նոր պատվիրատուների, մատակարարների, գործընկերների և ներդրողների որոնման համար։

Ցուցահանդեսի հիմնական նպատակը խոշոր ռուսական և արտասահմանյան ընկերությունների, նորարարական փոքր և միջին բիզնեսի, ֆինանսական հաստատությունների, իշխանությունների, գիտական և փորձագիտական հանրության ջանքերի համատեղումն է՝ նոր տեխնոլոգիաների ու մշակումների ներդրման և առևտրայնացման նպատակով։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին