Ամերիկա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Վարչապետի ուղերձում ասված է. 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։

Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների:

Հավատացած եմ, որ ձևավորված բազմաշերտ համագործակցությունն ապագայում առավել կընդլայնվի՝ նպաստելով մեր երկրների բարգավաճմանն ու  առաջընթացին։ 

Ուրախ եմ արձանագրել, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում նախատեսվում է Հայաստան-Արգենտինա գործարար համաժողովի անցկացումը: Օգտվելով առիթից՝ պատիվ ունեմ Ձեզ վերահաստատելու համաժողովի օրերին կամ Ձեզ համար ընդունելի այլ ժամկետներում Հայաստան այցելելու հրավերը:

Համոզված եմ, որ Հայաստան Ձեր այցը պատեհ առիթ կհանդիսանա քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում մեր երկրների համատեղ ձեռքբերումներն արձանագրելու և առավել հավակնոտ օրակարգ նախանշելու համար»: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում