Մշակույթ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Play2festival-ի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Play2festival-ի մասնակիցներին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Play2festival»-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ: Համերգի` Play2festival-ի մասնակիցներին հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական կիթառի փառատոնի մասնակիցները Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, Լոնդոնի երաժշտության թագավորական քոլեջի կիթառի պրոֆեսոր Քրիստոֆեր Սթելի գլխավորությամբ, «Վիդա» քառյակի անդամների հետ միասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում