Երևանի քաղաքապետը և ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերն իր հերթին նշել է, որ կաջակցի հնարավոր համատեղ նախագծերի իրականացմանը:
Կարդացեք հոդվածը` Русский