Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները  կատարվել են 89,3 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ պետական բյուջեով մարզի համայնքներին 2025-ի առաջին կիսամյակում նախատեսված 5 մլրդ 348 մլն դրամ դոտացիան ամբողջությամբ ֆինանսավորվել է։ Մարզի համայնքներին բյուջեից 2025-ին «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով 13 ծրագրերի համար հատկացվել է 532 մլն 633 հազար դրամ։

Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստի ժամանակ ներկայացնելով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը՝  մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ամենացածրը անշարժ գույքի հարկն է հավաքագրվել, ամենաբարձրը կատարվել է տեղական տուրքը՝ 126.5 տոկոս։ 

Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը բարձրացնելու նպատակով մարզպետը համայնքների ղեկավարիներին հորդորեց բնակիչների հետ աշխատել եւ թվարկեց պետություն-համայնք համագործակցության արդյունքում սուբվենցիոն ծրագրերը։ «Համայնքների բնակիչների հետ անընդհատ աշխատանք է պետք տանել, որպեսզի գիտակցեն, որ համայնքներում տարված ցանկացած աշխատանք իրենց վճարած հարկերի շնորհիվ է լինելու։ Ամենն արվում է հարկերի հավաքագրման շնորհիվ։ Պետք է բնակիչներին ցույց տալ, որ այն գումարները, որ վճարում են, հետ է վերադառնում նորից իրենց և այդ պարագայում առավել հաճույքով կվճարեն։ Դպրոցների, մանկապարտեզների կառուցում, նորոգում, հիմնանորոգում, ճանապարհաշինություն՝ այն ծավալի աշխատանքները, որ այսօր մեր մարզում իրականացվում են՝ աննախադեպ է և վերջին տարիներին կրկնապատկվել է, մնում է մեր համայնքները ջանք չխնայեն այս առումով պարտականությունները պատշաճ կատարելու համար»,- նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

Մարզի համայնքներից՝ 2025 թվականի սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան համայնքում` 78.5 տոկոս:

Մարզի թվով 4 համայնքներ չեն ապահովել 2025 թվականի արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 89.3 տոկոսը:

Մարզխորհրդի  հաջորդ հարցն առնչվել է վարժական հավաքների կազմակերպմանն, ինչպես նաև 2025-ի ամառային զորակոչի ընթացքին։ Ըստ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանի  2025 թվականին մինչ օրս  Հայաստանի Հանրապետությունում անցկացված վարժական հավաքների շրջանակում հայտարարված զորակոչերին՝ մարզին ներկայացված պահանջարկը  կատարվել է  100 տոկոսով։  

2025 թվականի ամառային զորակոչն ընթացքի մեջ է և ավարտվելու է հուլիսի 30-ին:

 

 

Հայերեն

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ