Աշխարհ

Ուկրաինայի ԱԳՆ-ն կառուցվածքային բարեփոխումներ է կատարել՝ ստեղծելով ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ԱԳՆ-ն կառուցվածքային բարեփոխումներ է կատարել՝ ստեղծելով ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտնել է, որ հրաման է ստորագրել արտաքին գերատեսչության կառուցվածքը բարեփոխելու վերաբերյալ: Գերատեսչության նոր կառուցվածքը կհամապատասխանեցվի պատերազմի իրողություններին և դիվանագիտական գործելակերպին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիբիհան գրել է իր Facebook-յան էջում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ կստեղծվեն նոր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ոչ բարեկամ երկրների, պատժամիջոցների և ՆԱՏՕ-ին անդամակցության հարցերով: 

Ըստ Անդրեյ Սիբիհայի՝ ոչ բարեկամ երկրների շարքին Ռուսաստանից բացի կդասվեն, օրինակ՝ Հյուսիսային Կորեան և Բելառուսը: 

Բացի այդ, կվերացվի զինաթափման հարցերով ստորաբաժանումը: 

«Անցյալում են մնացել այն ժամանակները, երբ Արտաքին գործերի նախարարությունն ուներ ստորաբաժանում, որի անվան մեջ կար «զինաթափում» բառը։ Դա վաղուց էր, բայց նման ստորաբաժանում մի ժամանակ գոյություն ուներ։ Ուկրաինան այլևս երբեք չի զինաթափվի։ Հետևաբար, ժամանակակից կառուցվածքում մենք կունենանք Ուկրաինայի միջազգային անվտանգության և պաշտպանության վարչություն», - գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում