Թուրքիա

Թուրքիան ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի անցկացման համար սպասում է Ուկրաինայի պատասխանին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի անցկացման համար սպասում է Ուկրաինայի պատասխանին

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլը Ստամբուլում անցկացնելու վերաբերյալ Թուրքիան սպասում է Ուկրաինայի պատասխանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրազիլիայում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտին թուրքական TRT Haber-ին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների երրորդ փուլի անցկացմանը։ 

Ֆիդանը խոսել է նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունից՝ նշելով, որ թուրքական կողմը «պատրաստ է անել հնարավոր ամեն բան խնդրի դիվանագիտական լուծման համար»։ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ այս մասին իրենք բազմիցս տեղեկացրել են գործընկեր երկրներին։ «Մեր ցանկությունն այն է, որ հրադադար հաստատվի, րոպե առաջ սկսվի մարդասիրական օգնությունը և դադարի այս ցեղասպանությունը»,- ասել է Ֆիդանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում