Թուրքիա

Թուրքիան հորդորել է Ֆրանսիային չմիջամտել երկրի ներքին գործերին

2 րոպեի ընթերցում

Թուրքիան հորդորել է Ֆրանսիային չմիջամտել երկրի ներքին գործերին

Պաշտոնական Անկարան մեղադրել է Ֆրանսիային Թուրքիայի ներսում իրականացվող դատական գործընթացներին միջամտելու փորձ անելու մեջ։ 

Այն բանից հետո, ինչ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հուլիսի 7-ին իր մտահոգությունն էր հայտնել թուրք ընդդիմադիր մի շարք գործիչների, այդ թվում և Ադանայի, Անթալիայի, Ադըյամանի քաղաքապետերի ձերբակալությունների առնչությամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից կոչ էին արել թուրքական իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների ու ընդդիմադիր պատգամավորների իրավունքները՝ ապահովելով արդար դատավարության ու խոսքի ազատության իրավունքի իրացումը։

«Մենք մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության արած հայտարարությունը, որն իր տեսակով մեր երկրի ներսում դատական գործընթացներին միջամտելու բնույթ ունի։ Թուրքիան ապահովում է իր բոլոր քաղաքացիների արդար ու անաչառ դատավարության իրավունքը՝ օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Թուրքական կողմը խորհուրդ է տվել Ֆրանսիային հարգել իրենց ներքին օրենսդրությունը և դատական ​​համակարգի անկախությունը, «խուսափել այլ երկրների հասցեին քաղաքական հայտարարություններից և կենտրոնանալ սեփական ներքին խնդիրների վրա»։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում