Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն պաշտպանական նոր զենքեր կուղարկի Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պաշտպանական նոր զենքեր կուղարկի Ուկրաինա

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հավելյալ պաշտպանական զենքեր ուղարկել Ուկրաինա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը, այս մասին նա հայտնել է Վաշինգտոնում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ընթրիքից առաջ։

«Մենք պատրաստվում ենք ավելի շատ զենքեր ուղարկել։ Մենք պետք է դա անենք, նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք շատ ծանր հարվածներ են ստանում։ Մենք պետք է ավելի շատ զենք ուղարկենք, գերազանցապես պաշտպանական, քանի որ նրանք շատ-շատ ծանր հարվածներ են ստանում»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դադարեցնում է Ուկրաինային զենքի որոշ տեսակների, այդ թվում և հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումը։ Որոշումը պայմանավորված էր ռազմական ծախսերի ու օտար երկրներին ամերիկյան աջակցության վերանայմամբ, որը ստորագրել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում