Մարզեր

Հիմնանորոգվել է Զոլաքարի 5-րդ փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել է Զոլաքարի 5-րդ փողոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է 5-րդ փողոցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Զոլաքարի 5-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 35 միլիոն 175 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  

Ծրագրով նախատեսված է  Զոլաքար գյուղի 5-րդ փողոցի ասֆալտապատում՝ 810 մետր երկարությամբ և 3618 քմ մակերեսով։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, արդեն մոտենում են ավարտին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում