Երևանում Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

2 րոպեի ընթերցում

Երևանում տեղադրվելիք Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ 

«Արձանի պաշտոնական բացման արարողությունը նախատեսվում է հուլիսի 18-ին, ժամը 11։00-ին։ Վերջին քննարկումը քանդակագործի և մեր այլ գործընկերների հետ ունեցել ենք հուլիսի 4-ին, քննարկել ենք բոլոր ընթացիկ հարցերը։ Մենք բոլոր հարցերը քննարկել ենք, հասկացել ենք, թե ինչպես ենք շարժվում առաջ։ Տեղեկացնեմ նաև, որ արձանը ձուլվում է Գյումրիում, և այս շաբաթ արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի։ Հուլիսի 16-ին մենք արդեն արձանը տեղադրված կունենանք Շառլ Ազնավուրի հրապարակում, իսկ դրանից երկու օր անց արդեն կկարողանանք պաշտոնական բացումն անել։ Նախնական տվյալներով՝ բացման օրը ունենալու ենք հյուրեր ֆրանսիական կողմից, մասնավորապես, Իլ դը Ֆրանսի և Փարիզի գործընկերներն արձանի բացմանը մասնակցելու ցանկություն են հայտնել»,- նշեց Հովհաննիսյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ հուլիսի 18-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությունը։ «Սա այն բացառիկ դեպքերից է, երբ Երևանի քաղաքապետարանը իր վրա է վերցրել ամբողջ ծախսային հատվածը, որովհետև նախկինում Երևանի քաղաքապետարանը նման աշխատանքներն ընդունել է որպես նվեր, բայց սա, կարծում եմ, հենց այն դեպքերից է, երբ ճիշտ է, որ սա հենց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է»,- ասաց Երևանի քաղաքապետը։ 

Հայերեն English Español Français Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին