Օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է
1 րոպեի ընթերցում

Երևանի սրտում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ լվացվում է՝ ամբողջությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շենքը շուտով կունենա նաև նոր գեղարվեստական լուսավորություն, որը ոչ միայն տեխնիկապես ժամանակակից է, այլև ճաշակով ընդգծում է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական վարպետությունը՝ բացահայտելով նրա ստեղծած հրաշքը գիշերային Երևանում»,- ասվում է քաղաքապետի գրառման մեջ: