Մարզեր

Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) Հայաստանի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք (հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 1․9  մագնիտուդով երկրաշարժ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում