ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 5-ին ժամը 13:47-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարին ու հողաթմբերին․ վարորդը տեղում մահացել է, իսկ չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: