Մերձավոր Արևելք

Գազայում հարձակման է ենթարկվել մարդասիրական առաքելություն իրականացնող հիմնադրամի երկու ամերիկացի աշխատակից

2 րոպեի ընթերցում

Գազայում հարձակման է ենթարկվել մարդասիրական առաքելություն իրականացնող հիմնադրամի երկու ամերիկացի աշխատակից

Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում հուլիսի 5-ին հարձակում է իրականացվել Գազայի հումանիտար հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակցի վրա, որոնք մասնակցել են սննդի օգնության բաշխման գործընթացին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հիմնադրամը X սոցիալական ցանցում։

GHF-ի հաղորդագրության համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել SDS-3 հաստատությունում, որտեղ իրականացվում էր պարենային օգնության տրամադրում։ Նախնական տվյալներով՝ երկու անհայտ անձինք նռնակներ են նետել ամերիկացի աշխատակիցների ուղղությամբ։ Հիմնադրամի պաղեստինցի աշխատակիցները և շրջապատում գտնվող քաղաքացիական անձինք չեն տուժել։

Ըստ հիմնադրամի՝ վիրավորված ԱՄՆ քաղաքացիները գտնվում են կայուն վիճակում, ստանում են բժշկական օգնություն, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Կազմակերպությունը հորդորել է հանրությանը աջակցել վիրավորներին և նրանց ընտանիքներին։

GHF-ն ընդգծել է, որ ունի հավաստի տեղեկություններ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից կազմակերպված հնարավոր հարձակումների մասին՝ ուղղված ամերիկյան անձնակազմին, պաղեստինցի աշխատակիցներին և մարդասիրական օգնությունից կախված քաղաքացիներին։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ հիմնադրամը հայտարարել է, որ շարունակելու է իր առաքելությունը՝ Գազայի բնակիչներին մատակարարելով անվտանգ և մասշտաբային սննդային աջակցություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում