Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են անցկացրել

Ուկրաինան և Ռուսաստանը անցկացրել են գերիների փոխանակման ևս մեկ փուլ։ Սա Ստամբուլում հունիսյան համաձայնագրերի շրջանակներում արդեն 8-րդ փոխանակումն էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

«Մեր մարդիկ տանն են։ Նրանց մեծ մասը ռուսական գերության մեջ էր դեռևս 2022 թվականից», - ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նա տեղեկացրել է, որ բացի հայրենիքի պաշտպաններից, վերադարձվել են նաև քաղաքացիական անձինք։

Իր հերթին, Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը հայտնել է, որ հաջողվել է վերադարձնել նրանց, ում Ռուսաստանը երկարաժամկետ ազատազրկման էր դատապարտել։ 

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ բացի զինվորականներից, փոխանակման ընթացքում վերադարձվել է նաև Կուրսկի մարզի երկու բնակիչ։ 

Գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել հունիսի 26-ին:

Մոսկվայի և Կիևի միջև ռազմագերիների փոխանակման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել հունիսի 2-ին, Ստամբուլում: «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման են ենթակա գերիների երկու կատեգորիա՝ վիրավորներն ու ծանր հիվանդները, ինչպես նաև 25 տարեկանից ցածր անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում