Մարզեր

Հիմնանորոգվում են Հայրավանքի Դաշտային և Վազգեն Սարգսյան փողոցները

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում են Հայրավանքի Դաշտային և Վազգեն Սարգսյան փողոցները

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Դաշտային և Վազգեն Սարգսյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հայրավանքի Դաշտային և Վազգեն Սարգսյան փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 76 միլիոն 46 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Դաշտային և Վազգեն Սարգսյան փողոցների հիմանորոգում՝ 832  մետր երկարությամբ և 5153  քմ մակերեսով, ջրահեռացման համակարգի կառուցմամբ։ Ներկայում ընթանում են ճանապարհների հողային հարթեցման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է Գավառի ՃՇՇ ԲԲԸ-ն, կավարտվեն հուլիսին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում