Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը գաղտնի հանդիպել է Թրամփի հետ

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը գաղտնի հանդիպել է Թրամփի հետ

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալեդ բին Սալման ալ-Սաուդը հուլիսի 3-ին Սպիտակ տանը գաղտնի հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև այլ ազդեցիկ պաշտոնյաների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News-ը։

Համաձայն տեղեկությունների՝ բանակցություններն ամբողջությամբ նվիրված չեն եղել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, սակայն կողմերը քննարկել են կարգավորման համար անհրաժեշտ քայլերը։ 

Բացի այդ, հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանի հետ հակամարտության թուլացման և Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցը։

Կողմերը նաև քննարկել են Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու և կենդանի ու մահացած պատանդների վերադարձի շուրջ բանակցությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը։

Նշվում է, որ «բոլոր ճակատներում առաջընթաց և լավատեսություն է արձանագրվել»։

Ամերիկյան Axios լրատվական հարթակի փոխանցմամբ՝ սաուդացի նախարարը Թրամփի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Իրանի գլխավոր շտաբի պետ Աբդ ալ-Ռահիմ Մուսավիի հետ։ 

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում զարգացումները և անվտանգությունն ու կայունությունը պահպանելու ջանքերը», - մեջբերել է լրատվամիջոցը բին Սալմանի խոսքերը հեռախոսազրույցից հետո։

Բին Սալմանը նաև հանդիպել է Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում