Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումներն Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումներն Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ չնայած որոշակի տեսակի զենքի մատակարարման կասեցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Մերիլենդի «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNOW from FOX-ը։

Լրագրողը հարց է ուղղել այն մասին, թե ինչու է ԱՄՆ-ն դադարեցրել ռազմական օգնության որոշ մատակարարումներ Ուկրաինային։

«Մենք չենք դադարեցրել։ Մենք զենք տալիս ենք։ Մենք շատ զենք են տրամադրել և շատ զենք ենք տրամադրում։ Մենք աշխատում ենք նրանց հետ, փորձում ենք օգնել նրանց», - ասել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ նա քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենին Ուկրաինային շատ մեծ քանակությամբ զենք տրամադրելու համար։

«Բայդենը նրանց այնքան շատ զենք է տվել, որ դատարկել է մեր սեփական պաշարները։ Մենք պետք է համոզվենք, որ ինքներս բավարար զենք ունենք», - ասել է ԱՄՆ նախագահը։

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարման կասեցման մասին։ Մասնավորապես, դա վերաբերում էր ՀՕՊ հրթիռներին։ Վաշինգտոնում դա հիմնավորվել է նրանով, որ Միացյալ Նահանգներում նման զենքի պաշարները մոտ են սպառմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում