Գլխավոր դատախազությունը պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարցելու մասին միջնորդություն է ներկայացրել ԱԺ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին միջնորդագիր են ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած միջնորդագրում։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրության կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2025 թվականի մարտի 18-ին ստացվել է ՀՀ ԱԱԾ սահամանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազորի պատշաճ հաղորդումն այն մասին, որ Վազգեն Պետրոսի Գալստանյանը, Արթուր Լավրենտի Սարգսյանը, Մովսես Ռուբենի Շարբաթյանը, Հայկ Սամվելի Շահնազարյանը, Տիգրան Վահեի Թոփալյանը, Իգոր Թադևոսի Սարգսյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2024 թվականի հուլիսից 2025 թվականի մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել ահաբեկչություն և իշխանության յուրացում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հունիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ: «Սրբազան պայքար» շարչժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։

Հայերեն Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք