Միացյալ Նահանգներ

Պուտինը Թրամփին շնորհավորել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ. ռուսական կողմը մանրամասներ է հայտնել նախագահների հեռախոսազրույցից

2 րոպեի ընթերցում

Պուտինը Թրամփին շնորհավորել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ. ռուսական կողմը մանրամասներ է հայտնել նախագահների հեռախոսազրույցից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում ընդգծել է Ուկրաինայի հետ բանակցելու Մոսկվայի պատրաստակամությունը, քննարկվել է հարցերի լայն շրջանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին։

«Բնականաբար, քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո։

Ուշակովը նշել է, որ երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսական կողմն ընդգծել է հակամարտությունը ժողովրդավարական ճանապարհով լուծելու իր դիրքորոշումը։ 

«Զրույցը եղել է անկեղծ, գործնական և կոնկրետ»,-հավելել է Ուշակովը՝ մանրամասնելով, որ զրույցի ընթացքում նախագահների հանդիպման հնարավորության մասին խոսք չի գնացել։

«Քննարկվել են նաև Սիրիայի իրադարձությունները, և այդ ուղղությամբ ռուսական ու ամերիկյան կողմերը կշարունակեն երկխոսությունը»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայի շուրջ Կիևի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել։

«Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ և նշել Ռուսաստանի ներդրումն ամերիկյան պետականության զարգացման գործում։ Նախագահները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդհանրապես Մերձավոր Արևելքը»,-մանրամասնել է Յուրի Ուշակովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում