Ռուսաստան

Կուրսկում զոհվել է Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներից մեկը

1 րոպեի ընթերցում

Կուրսկում զոհվել է Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներից մեկը

Կուրսկի մարզում զոհվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միխայիլ Գուդկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Գուդկովի զոհվելու մասին հայտնել է Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն՝ նշելով, որ նրա հետ միասին զոհվել է նաև նրա ընկեր Նարիման Շիխալիևը։

ՌԴ պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը զոհվել է հուլիսի 2-ին՝ Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններից մեկում՝ մարտական աշխատանքի իրականացման ժամանակ։

Իր հերթին, CNN-ը նշում է, որ Գուդկովը սպանվել է Ուկրաինայի կողմից և Ռուսաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, որ սպանվել է երեք տարի առաջ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Ուկրաինայի զինվորականները նախկինում Գուդկովին և նրա բրիգադի անդամներին մեղադրել էին Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ պատերազմի սկզբում Բուչայում, Իրպենում և Հոստոմելում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում