Ուկրաինայի ՊՆ-ն հեռախոսազրույց է խնդրել ԱՄՆ-ի հետ՝ որոշ զինատեսակների մատակարարումների դադարեցման հաղորդագրությունների պատճառով

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան որևէ պաշտոնական հաղորդագրություն չի ստացել համաձայնեցված պաշտպանական օգնության մատակարարման կասեցման կամ ժամանակացույցերի վերանայման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հեռախոսազրույց է խնդրել «ԱՄՆ-ի գործընկերների հետ՝ մանրամասները լրացուցիչ պարզաբանելու համար»։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ Կիևի համար «չափազանց կարևոր է պահպանել կայունությունը, շարունակականությունը և կանխատեսելիությունը համաձայնեցված պաշտպանական օգնության տրամադրման գործում, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման ոլորտում»։

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցման մասին, քանի որ մտավախություն ունեն, որ Պենտագոնի սեփական պաշարները չափազանց շատ են նվազել։ NBC News-ի տվյալներով՝ կասեցված ապրանքների թվում են տասնյակ հրթիռներ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար, 155 մմ տրամաչափի հազարավոր հրետանային արկեր, ավելի քան 100 Hellfire հրթիռներ, GMLRS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ավելի քան 250 արկեր, տասնյակ Stinger երկիր-օդ դասի հրթիռներ և AIM օդ-օդ հրթիռներ, ինչպես նաև նռնականետներ։   

Միացյալ Նահանգներ

Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ՝ ռազմական օգնության դադարեցման լուրերի ֆոնին

Հայերեն Русский

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները

Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտե

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների

Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն