Ադրբեջան

Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը շահավետ է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Բաքվի համար. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը շահավետ է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Բաքվի համար. Պեսկով

Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի զարգացումն   ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի օգտին է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Մոսկվայի և Բաքվի հակասությունները կարող են վնասել նախագծին:

«Դա շատ կարևոր նախագիծ է, որը համապատասխանում է երկու երկրների շահերին», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններում բոլոր հարցերը կհաջողվի պարզաբանել ուղիղ երկխոսության միջոցով։ 

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները լարվել են Եկատերինբուրգում մի քանի ադրբեջանցիների ձերբակալությունից հետո, որի ընթացքում երկու մարդ էր մահացել։ Ադրբեջանն իր հերթին 4 ամսով կալանավորել է «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարին և գլխավոր խմբագրին, ինչպես նաև ՌԴ 8 քաղաքացու՝ վերջիններիս մեղադրելով կազմակերպված հանցավոր կազմակերպությանը մասնակցության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում