Երևանում առևանգել են տղամարդուն, այնուհետև նրա կնոջից պահանջել գումար. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

2 րոպեի ընթերցում

Երևանում օրեր առաջ գումարային հարցերի շուրջ վիճաբանելուց հետո առևանգել են տղամարդուն, այնուհետև նրա կնոջից պահանջել գումար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ներկայացնելով դեպքի վերաբերյալ մանրամասներ: 

«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հունիսի 28-ին 46-ամյա մի կին տվել է հաղորդում, որ նախորդ օրը ուշ երեկոյան մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ։

Ավելին՝ նրանցից մեկն առավոտյան զանգահարել է կնոջն ու պահանջել գումար»,- մասնավորապես նշված է Եստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

Մայրաքաղաքի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է առևանգողներից երկուսի ինքնությունը` Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ 36 և 34 տարեկան եղբայրներ:

Մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 30-ին ժամը 14-ին Կամարիս գյուղում եղբայրները ձերբակալվել են և ներկայացվել քննչական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ առևանգման մասնակից մյուս երկուսին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել