Մարզեր

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Պետրովի փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Պետրովի փողոցը

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գավառ քաղաքի Պետրովի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Պետրովի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է Պետրովի փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 1231 մետր երկարությամբ և 8538 քմ մակերեսով, մայթերի սալիկապատում՝ 2119 քմ մակերեսով, 1374 գծամետր երկարությամբ մայթերի բազալտե եզրաքարերի, 320 գծամետր երկարության ջրահեռացման վաքերի տեղադրում, 325 գծամետր երկարության ջրահեռացման ներքին ցանցի և 156 գծամետր երկարության գաբիոնային հենապատի կառուցում։ 

Ներկայում ընթանում են ջրահեռացման վաքերի և մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։ Կատարվել է նաև ճանապարհի երթևեկելի մասի հին ծածկի հեռացում։

Շինարարական աշխատանքներ, որոնք իրականացնում է  «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն, նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում