Մարզեր

Սևանա լճում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը

1 րոպեի ընթերցում

Սևանա լճում մեկնարկել է  լողափնյա հանգստի սեզոնը

2025 թվականի հուլիսի 1-ից   «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող 5 հանրային լողափերում պաշտոնապես տրվել է  լողափնյա սեզոնի մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանը, հանրային լողափերում մուտքն անվճար է։ Այդ լողափերում գործում են անվճար  խաղահրապարակ, հանդերձարաններ,  շվաքարաններ, ցնցուղարաններ։ 

Հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր լողափում հասանելի  է առնվազն մեկ հատուկ ռեզինե անվասայլակ, որը թույլ է տալիս՝ շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի մակերեսով։

Լողափերում գործում են՝  ջրափրկարարական ծառայություն, բուժկետեր, հասարակական կարգի վերահսկողություն, որն  իրականացնում են  Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայությունները։ 

Լողափերից երկուսը գործում են Սևան քաղաքի, երրորդը՝ Սևանի թերակղզու տարածքներում։ Չորրորդ լողափը գործում է Դրախտիկի հատվածում, իսկ հինգերորդ լողափը կբացվի առաջիկա օրերի ընթացքում, Լճաշենի հատվածում։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում