Մարզեր

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2025 թվականի հունիսին ծնվել է 70 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2025 թվականի հունիսին ծնվել է 70 երեխա

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2025 թվականի հունիսին ծնվել է 70 երեխա՝ 36 աղջիկ, 34 տղա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 23-ական ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը և Սևանի բժշկական կենտրոնում, 14-ը՝ Գավառի, 8-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում։ Ճամբարակի առողջության կենտրոնում հունիս ամսին ծնունդ չի գրանցվել։  Իսկ ահա Սևանի բժշկական կենտրոնում գրանցված 23 ծնունդներից երկուսը զույգ են եղել։

2024 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող  բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել   99 երեխա՝ 55 տղա, 44 աղջիկ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում