Կրթություն

ԿԳՄՍ նախարարությունը «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով դրամաշնորհային մրցույթ է հայտարարում

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով դրամաշնորհային մրցույթ է հայտարարում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին. 

  • Ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ
  • Մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան)
  • էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան)։

Մրցույթին կարող են մասնակցել նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնք ունեն նոր նախագծեր և հայեցակարգ, բայց չունեն նախընթաց գործունեություն: 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված   ազգային փոքրամասնությունների լեզուներով և հայերեն Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, եթե.

  • Լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը
  • Ներկայացնելու են ազգային փոքրամասնության արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը
  • Կազմելու և նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգ և ծրագրեր
  • Ծրագրելու և իրականացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլեր:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 31-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում