Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև դատախազի թեկնածու դառնալու ցանկություն ունեցող անձանց ներկայացվող պահանջներին:

Հանրապետության գլխավոր դատախազն, անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նշել է, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում 150 հայցադիմում, արգելանք է դրված շուրջ 1500 անշարժ և 290 շարժական գույքի, իրավաբանական 400 անձանցում մասնակցության իրավունքի, 540 միլիարդ դրամի վրա, իսկ ընդհանուր հայցագինը շուրջ 600 միլիարդ դրամ է: Կնքված հաշտության համաձայնությունները ինն են, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ մեկը: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, բռնագանձման ենթակա՝ 50 հազար 720 եվրոյին համարժեք դրամն ու 878 հազար դրամն արդեն փոխանցված են Վերականգնված միջոցների միասնական հաշվին:

Պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է, նախնական գնահատմամբ, շուրջ 2 միլիարդ 785 միլիոն դրամ (շուրջ 7 մլն 69 հազար ԱՄՆ դոլար) շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք (նշված գույքերի շուկայական արժեքները զգալիորեն գերազանցում են շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները): 

2024 թվականին դատախազների կողմից ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ:

Զինվորական դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում վերականգնել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 463 միլիոն դրամ: 

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 7 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 3 միլիարդ 365 միլիոն դրամ: 

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել 5 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 275 միլիոն դրամ:

Վերականգնված միջոցների միասնական հաշվին 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր, մուտք է եղել 17 միլիարդ 433 միլիոն դրամ:

Հարցուպատասխանի ձևաչափով շարունակված քննարկման ընթացքում, պատասխանելով ուսանողներից մեկի՝ դատախազի թեկնածու դառնալու ցանկություն ունեցող անձանց ներկայացվող պահանջներին, Աննա Վարդապետյանը նշել է, որ Դատախազությունը 2025 թվականի հունիսի 16-ին հայտարարել է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025 թվականի հուլիսի 16-ն է:

Հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման առաջարկն ընդունելու և ուսանողներին հետաքրքրող հարցերին մանրամասն արձագանքելու համար:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում