Թուրքիա

Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը կարող է շահագործման հանձնվել մեկ տարվա ընթացքում. ՌԴ փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը կարող է շահագործման հանձնվել մեկ տարվա ընթացքում. ՌԴ փոխվարչապետ

«Աքքույու» ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը կարող է շահագործման հանձնվել մեկ տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Anadolu լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նա նշել է, որ ներկայումս ուսումնասիրվում է Թուրքիայում ևս մեկ ԱԷԿ կառուցելու տնտեսական նպատակահարմարությունը։ Ալեքսանդր Նովակն ընդգծել է, որ Ռուսաստանը ուրախ կլինի մասնակցել այս նախագծի իրականացմանը։

«Ռոսատոմ»-ը, ինչպես տեղեկացնում է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը, Մերսին նահանգում իրականացնում է Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի՝ «Աքքույու»-ի շինարարությունը։ Կայանն ունենալու է չորս էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1200 ՄՎտ հզորությամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում քննարկում են Սինոպ և Թրակիա նահանգներում ևս երկու ԱԷԿ կառուցելու նախագծերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում