Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսրայելի հարձակման հետևանքով զոհված բարձրաստիճան զինվորականներին ու գիտնականներին

2 րոպեի ընթերցում

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթանում է Իսրայելի հարվածների հետևանքով զոհված բարձրաստիճան զինվորականների, միջուկային ոլորտի գիտնականների և քաղաքացիական այլ անձանց հուղարկավորության արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվականը՝ մանրամասնելով, որ արարողությանը մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիքանը։ 

Լրատվականի փոխանցմամբ՝ արարողությունն անցկացվում է երկրի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական Էնղելաբ հրապարակում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են՝ սգալու իսրայելական հարձակումների զոհ դարձած հայրենակիցներին։

«Նախագահ Փեզեշքիանը մասնակցել է Իրանի համար իրենց կյանքը զոհաբերած մոտ 60 անձանց հուղարկավորությանը»,-նշել է լրատվամիջոցը։ 

Հաղորդվում է, որ հրաժեշտի երթի մասնակիցները դուրս են եկել փողոցներ՝ քայլելով քաղաքի կենտրոնում և իրենց ձեռքերում պահելով միջուկային ոլորտի զոհված գիտնականների և ռազմական առաջնորդների պաստառներն և պատկերները։

Հունիսի 13-ին Իսրայելի օդային ուժերը հարձակում են սկսել Իրանի վրա՝ հարվածելով միջուկային, ռազմական և այլ օբյեկտներին, ինչի հետևանքով իրանական կողմը հայտարարել է ավելի քան 600 մարդու զոհվելու մասին, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորական հրամանատարների, գիտնականների և քաղաքացիական անձանց: 

Այդ հարձակումից ժամեր անց Իրանը սկսել է հակահարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։ Մի քանի օր տևած փոխադարձ հրթիռային հարվածներից հետ Միացյալ Նահանգները հունիսի 22-ին ռմբակոծեց Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտները: Հունիսի 24-ին կողմերը հայտարարեցին հրադադարի հաստատման մասին։

Հայերեն Русский

Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և նոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ. Ալիև

ՄԱԿ-ը բարձր է գնահատում ՇՀԿ-ի հետ համագործակցությունը. Գուտերեշ

ՀՀ պաշտպանության նախարարը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր

ՇՀԿ-ի ղեկավարները ստորագրել են Բիշքեկի հռչակագիրը և 27 այլ փաստաթուղթ

Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում հակամարտությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով կարգավորելու հարցում. Էրդողան

Թուրքիան կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Էրդողան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արել

Երևանում հայտնաբերվել է մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է

Պուտինը և Ալիևը կարճատև շփում են ունեցել ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության նպատակը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն ու ուժեղացնելն է. Նիկոլ Փաշինյան