Եվրոպա

Էստոնիայի օդային տարածք ԱԹՍ-ներ են մտել. ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի օդային տարածք ԱԹՍ-ներ են մտել. ԱԳ նախարար

Սեպտեմբերի 1-ի գիշերը անօդաչու թռչող սարքեր են մտել Էստոնիայի օդային տարածք, ինչի կապակցությամբ հայտարարվել է օդային սպառնալիք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

«Վաղ առավոտյան Էստոնիայի մի քանի տարածաշրջանում նախազգուշացում է հայտարարվել օդային սպառնալիքի մասին։ Անօդաչուները, շարժվելով Էստոնիայի արևելյան սահմանին զուգահեռ, նաև մտել են Էստոնիայի օդային տարածք, ինչի կապակցությամբ պաշտպանության ուժերն օդային տագնապ են հայտարարել։ ՆԱՏՕ-ի Բալթյան տարածաշրջանի օդային տարածքի պարեկային կործանիչները թռել են Էմարի ավիաբազայից՝ իրադրությանն արձագանքելու համար», - ասվում է Էստոնիայի ԱԳՆ մամուլի տեղեկագրում։

Թե որ երկրի անօդաչուներն են խախտել Էստոնիայի օդային տարածքը, չի հաղորդվում։

ԱԳ նախարարի խոսքով՝ «ամենակարևորն այն է, որ սպառնալիքն անցել է»։

«Մենք նոր երաշխիքներ ենք ստացել այն մասին, որ Էստոնիայի օդային տարածքը պահպանվում է, և որ վճռական, արագ ու պլանավորված գործողություններ են ձեռնարկվում դրա պաշտպանության համար», - նշել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում