Աշխարհ

ՄԱԿ-ը բարձր է գնահատում ՇՀԿ-ի հետ համագործակցությունը. Գուտերեշ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը բարձր է գնահատում ՇՀԿ-ի հետ համագործակցությունը. Գուտերեշ

ՄԱԿ-ը գնահատում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ համագործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Բիշքեկում անցկացվող ՇՀԿ-ի գագաթնաժողովում։

«ՄԱԿ-ը չափազանց բարձր է գնահատում մեր բազմամյա համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ», - Գուտերեշի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Գլխավոր քարտուղարը չորս ուղղություն է առանձնացրել կազմակերպությունների գործընկերության խորացման համար՝ գլոբալ անվտանգություն, զարգացման ֆինանսավորում, կլիմայի բնագավառում գործողություններ և արհեստական ​​բանականություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում