Աշխարհ

ՇՀԿ-ի ղեկավարները ստորագրել են Բիշքեկի հռչակագիրը և 27 այլ փաստաթուղթ

2 րոպեի ընթերցում

ՇՀԿ-ի ղեկավարները ստորագրել են Բիշքեկի հռչակագիրը և 27 այլ փաստաթուղթ

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են ՇՀԿ-ի 25-ամյակի կապակցությամբ ընդունված Բիշքեկի հռչակագիրը, ինչպես նաև գրեթե երեք տասնյակ այլ փաստաթուղթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գագաթնաժողովի կազմկոմիտեին։

Հռչակագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում, ի թիվս այլ հարցերի, ՇՀԿ անդամ պետություններն աջակցություն են հայտնում Իրանի ինքնիշխանությանը և հանդես են գալիս հակամարտության կարգավորման դիվանագիտական ​​մեթոդների օգտին:

Բացի հռչակագրից, ստորագրվել է ևս 27 փաստաթուղթ, այդ թվում՝ ՇՀԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հակազդման ունիվերսալ կենտրոնի կանոնակարգը և կազմակերպության անդամ պետություններում նավահանգիստների և լոգիստիկ կենտրոնների 2026-2030 թվականների զարգացման գործողությունների պլանը:

Նաև ստորագրվել են հանուն միջուկային և ֆիզիկական միջուկային անվտանգության և պաշտպանության բազմակողմ գործընկերության ամրապնդման հռչակագիրը, ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարությունն էներգետիկ համակարգերում փոխգործակցության զարգացման մասին և ՇՀԿ «Կանաչ տեխնոլոգիական միջանցքի» ստեղծման շուրջ համագործակցության 2026-2030 թվականների ծրագիրը:

ՇՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթերի թվում է կազմակերպության 2002 թվականի հունիսի 7-ի խարտիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը։

Մասնավորապես, հավանություն են տրվել մինչև 2030 թվականը թմրամոլության դեմ պայքարի գծով փոխգործակցության ծրագրին, մինչև 2030 թվականն ընկած ժամանակահավածում սինթետիկ թմրանյութերի և դրանց նախորդող տարրերի տարածման դեմ պայքարի միջոցառումների համակարգման համագործակցության ծրագրին, ՇՀԿ-ի կենսաբազմազանության պահպանման և կայուն կառավարման նախաձեռնությանը և այլ ծրագրերի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում