Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում սկսել են վաճառել Թրամփի շապիկներ՝ «Daddy» գրառմամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում սկսել են վաճառել Թրամփի շապիկներ՝ «Daddy» գրառմամբ

ԱՄՆ նախագահի թիմը սկսել է վաճառել Դոնալդ Թրամփի նկարով շապիկներ, որոնց վրա գրված է «Daddy» (Հայրիկ)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Independent-ը գրում է, որ կարմիր շապիկի վրա տպագրված է այն լուսանկարը, որն արվել էր նրա ձերբակալության ժամանակ։ 

Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լրագրողների առջև Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ կատակով նրան անվանել էր «հայրիկ»` մեկնաբանելով Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը։  

Թրամփը նշել էր, որ Իսրայելն ու Իրանը կռվում են երեխաների պես, և երբեմն հարկավոր է թույլ տալ, որ երեխաները մի քանի րոպե կռվեն, որից հետո ավելի հեշտ է նրանց կանգնեցնել։ Ռյուտեն ասել էր, որ «հայրիկը երբեմն ստիպված է լինում կտրուկ խոսել»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում