Թեհրանն ակնկալում է, որ Բաքուն հետաքննություն կանցկացնի Իսրայելի կողմից Իրանի դեմ Ադրբեջանի տարածքն օգտագործելու առնչությամբ

3 րոպեի ընթերցում

Թեհրանը տեղեկություններ է ստացել, որ Իսրայել-Իրան հակամարտության ընթացքում Իսրայելի անօդաչու թռչող սարքերի որոշակի փոքր քանակություն Իրանի տարածք է մտել հարևան երկրների՝ մասնավորապես Ադրբեջանի տարածքից։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խնդրել է լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով Իրանի ու Իսրայելի միջև ռազմական գործողությունների ընթացքում մամուլում տեղ գտած որոշակի հրապարակումներն այն մասին, որ Իրանի դեմ Իսրայելի հարվածներն իրականացվել են՝ օգտագործելով նաև Ադրբեջանի օդային տարածքը։  

«Մենք տեղեկություններ ենք ստացել, որ անօդաչու թռչող սարքերի փոքր քանակություն Իրանի տարածք է թռել հարևան երկրների տարածքից։ Այդ իսկ պատճառով Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Իլհամ Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։ Մենք կսպասենք այս հետաքննության արդյունքներին»,-ասել է դեսպանը։ 

Նա նաև մանրամասնել է, որ այդ տեղեկատվությունը տրամադրվել է իրանական հետախուզության կողմից, և Իրանի արձագանքը մեծապես կախված կլինի այս հետաքննության արդյունքներից։   

«Հնարավոր է, որ մեր թշնամին օգտվել է մեր հարևան պետության տարածքից։ Ադրբեջանը մեզ վստահեցրել է, որ թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ։ Սակայն մենք բոլորս շատ լավ գիտենք Իսրայելի ​​ռեժիմին. նրանք չեն հետևում որևէ կանոնի, չեն պահպանում որևէ օրենք։ Հետևաբար, դեռևս կա հնարավորություն, որ նրանք կարողացել են օգտվել պահից, սակայն մենք պետք է մանրամասն տեղեկություն ստանանք, քանի որ չենք կարող առանց հստակության գնահատականներ տալ»,-նկատել է Սոբհանին։ 

Նշենք, որ իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանն Ալիևին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք ենթադրում են, որ իսրայելական անօդաչու սարքերը և միկրոօդանավերը կարող են Իրանի օդային տարածք ներխուժած լինել Ադրբեջանի տարածքից։ 

Հայերեն فارسی Русский Türkçe

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից