Հասարակական

Վերացվում են Ճամբարակի բազմաբնակարան շենքի պայթյունի հետևանքները

2 րոպեի ընթերցում

Վերացվում են Ճամբարակի բազմաբնակարան շենքի պայթյունի հետևանքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանով ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը ուշադրության կենտրոնում է պահում Ճամբարակում պայթյունից հետո առաջացած վնասների վերացման գործընթացը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 2025 թվականի հունիսի 11-ին մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։ 

Դեպքից անմիջապես հետո ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի, Ճամբարակի համայնքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄՍԾ-ի, ՆԳՆ փրկարար ծառայության և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։

Միջոցառումների ընթացքն ու արդյունքները քննարկվել են ՀՀ ՏԿԵ նախարարությունում, որտեղ մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրել է աշխատանքային խմբի խորհրդակցություն։ Քննարկման ընթացքում ներկայացվել են մինչ օրս իրականացված գործողությունները և առկա խնդիրները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պայթյունից տուժած բնակիչների սոցիալական աջակցությանը և նրանց բնակապահովման հարցերի լուծմանը։ Քննարկվել են նաև առաջիկա քայլերը՝ ներառյալ տուժածների ժամանակավոր և մշտական կացության ապահովման տարբերակները։

Մարզային իշխանությունները և ոլորտային գերատեսչությունները շարունակում են համակարգված աշխատանք իրականացնել՝ ապահովելու տուժածների կարիքներն ու բարեկեցությունը։ 

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում