Աշխարհ

Արքայադուստր Դիանայի զգեստն աճուրդում վաճառվել է կես միլիոն դոլարով

1 րոպեի ընթերցում

Արքայադուստր Դիանայի զգեստն աճուրդում վաճառվել է կես միլիոն դոլարով

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի զգեստներից մեկը հունիսի 26-ին բարեգործական աճուրդում վաճառվել է 520 000 դոլարով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է InStyle ամսագիրը։

Julien’s աճուրդի տան կազմակերպված վաճառքին ներկայացված էր նաև արքայադստեր հագուստի և աքսեսուարների շուրջ 300 օրինակ։ 

Զգեստի համար 520 000 դոլար է վճարել Ռենե Պլանտը, որն «Արքայադուստր Դիանայի թանգարան»-ի հիմնադիրն է։ Ավելի վաղ ակնկալվում էր, որ զգեստը կվաճառվի 300 000 դոլարով։ 

1998-1992 թվականներին Դայանան կրել է տվյալ զգեստը մի քանի հիվանդանոցներ այցի ժամանակ, այդ պատճառով էլ այն ստացել է «Հոգատար զգեստ» անվանումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում