Հօգուտ Հայաստանի Հանրապետության կփոխանցվի շուրջ 87 միլիոն 622 հազար դրամ. կնքվել է հաշտության համաձայնություն

3 րոպեի ընթերցում

Դատախազության կնքած հաշտության համաձայնությամբ՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: 

«Գլխավոր դատախազությունն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող 12 ամիսների ընթացքում:

2025 թվականի հունիսի 26-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է վերոնշյալ հաշտության համաձայնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Դատախազությունից հիշեցնում են, որ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ոսումնասիրություն՝ Սուրեն Պատվականի Ավագյանին պատկանող գույքի առնչությամբ:

2023 թվականի մարտի 22-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացվել է հայցադիմում՝ Սուրեն Ավագյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

2025 թվականի հունիսի 23-ին ներկայացվել է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն, համաձայն որի՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա՝ 

  • 75 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել
  • 347 հազար դրամ՝ որպես տրամադրված փոխառության չվերադարձրած մասի պահանջի իրավունք
  • 19 միլիոն 985 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ:

Նույն օրը պատասխանողները ներկայացրել են դիմում` վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու ցանկության վերաբերյալ՝ պարտավորվելով Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 87 միլիոն 622 հազար դրամ:

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ