Կառավարությունը 1 մլրդ 124 մլն դրամ կտրամադրի 14 համայնքի 18 ծրագրի համաֆինանսավորման համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հունիսի 26-ի նիստում հաստատեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հերթական սուբվենցիոն փաթեթը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման համաձայն՝ կտրամադրվի 1 միլիարդ 124 միլիոն դրամի համաֆինանսավորում՝ 14 համայնքի կողմից ներկայացված 18 ծրագրի իրականացման նպատակով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ ծրագրերն իրականացվելու են համաֆինանսավորման սկզբունքով։

«Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 14 համայնքի 18 ծրագիր, որից մեկական՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում, երեքական՝ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում, իսկ Լոռու մարզում՝ վեց ծրագիր»,- նշեց նախարարը։

Հաստատված ծրագրային հայտերը հիմնականում վերաբերում են համայնքներում կապիտալ ներդրումներին՝ ուղղված բնակիչների կյանքի որակի բարելավմանը և ենթակառուցվածքների արդիականացմանը։ Մասնավորապես՝ փողոցների, այգիների, պուրակների և խաղահրապարակների բարեկարգում, համայնքային շենքերի, մշակույթի տների, մանկապարտեզների և հանդիսությունների սրահների նորոգում և կառուցում, խմելու ջրագծերի, կոյուղատար համակարգերի և ոռոգման ցանցերի կառուցում և վերանորոգում, գիշերային լուսավորության անցկացում, բնակավայրերի գազաֆիկացում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգում՝ էներգախնայողության մեխանիզմներով։

Հայերեն فارسی

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան