Եվրոպա

Զելենսկին Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր է ստորագրել Ստրասբուրգում

2 րոպեի ընթերցում

Զելենսկին Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր է ստորագրել Ստրասբուրգում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի հանցագործության համար Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

«Յուրաքանչյուր հանցագործ պետք է իմանա, որ արդարություն կա, և դա վերաբերում է նաև Ռուսաստանին: Արդարադատությունը ժամանակ է պահանջում, բայց ես վստահ եմ, որ այն պետք է իրականացվի։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ ագրեսիան հանգեցնում է պատժի», - հայտարարել է Զելենսկին համաձայնագրի ստորագրումից հետո։

Հատուկ դատարանը պետք է դատի այն բարձրաստիճան քաղաքական և ռազմական առաջնորդներին, որոնք պատասխանատու են Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների համար։ Սակայն դատարանը կկարողանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդեպ դատավարություն սկսել միայն այն բանից հետո, երբ նրանք թողնեն իրենց պաշտոնները։

Մինչ այդ դատարանը կկարողանա միայն հետաքննություններ անցկացնել, ապացույցներ հավաքել և մեղադրական եզրակացություններ պատրաստել: 

Դատարանը կազմված կլինի 15 դատավորից, որոնք կնշանակվեն տվյալ մարմնի ստեղծման համաձայնագրին միացող պետությունների ներկայացուցիչների կողմից։

ՄԱԿ-ն ագրեսիայի հանցագործություն է համարում որևէ պետության կողմից զինված ուժի կիրառումը մեկ այլ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում