Ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը ռազմավարական նշանակություն երկու երկրների համար. ՀՀ ՏԿԵ նախարարը՝ Վրաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԵ նախարարությունից, Դավիթ Խուդաթյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար։ 

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին։ 

Ըստ աղբյուրի՝ նախարար Խուդաթյանն ընդգծել է, որ այս ոլորտում համագործակցության հսկայական ներուժ կա, որի լիարժեք օգտագործումը կնպաստի տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտի ոլորտին, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությանը։

Հայերեն English Русский