Թրամփը հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում։ Նա նշել է, որ հունիսի 25-ին ավելի ուշ կքննարկի իրադրությունը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ես շատ եմ խոսել Պուտինի հետ, և նա շատ սիրալիր էր։ Ինչպես գիտեք, նա առաջարկել է օգնել Իրանի հարցում, ինչին ես պատասխանել եմ. «Ինձ օգնություն պետք չէ Իրանի հարցում, ինձ օգնություն է պետք Ռուսաստանի հարցում…. Մենք դա կքննարկենք Զելենսկիի հետ։ Կարծում եմ՝ առաջընթաց կա», - Թրամփը հայտարարել է գագաթնաժողովի շրջանակներում։

Խոսելով Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին՝ Թրամփը նշել է, որ իրենք կքննարկեն «նրա դժվարությունները, նա որոշակի դժվարություններ ունի»։

Ավելի վաղ, Նիդեռլանդներ մեկնելու ժամանակ շփվելով լրագրողների հետ՝ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Զելենսկին «դժվարին վիճակում է, որում չպետք է հայտնվեր»։ 

Անցյալ շաբաթ Թրամփն արդեն հայտարարել էր, որ «Ռուսաստանն ու Ուկրաինան որոշակի առաջընթաց են գրանցել»։

Հայերեն Русский

Անուշիկ Ավետյանն ու Գոհար Աբաջյանը Հռոմում քննարկել են Հայաստանում CIHEAM Bari-ի փորձի կիրառման հնարավորությունները

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Կուտականում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 4 ծրագիր՝ 102 միլիոն 130 հազար դրամ ներդրմամբ

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է 1 միլիարդ դրամ գրավ և բացակայելու արգելք

Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար

Դադարեցվել է Սևանա լճի նաև 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին