ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը Գանձայում կմասնակցի Վահան Տերյանի տուն-թանգարանի պաշտոնական բացման արարողությանը
1 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 12-ին կգործուղվի Վրաստան (Գանձա)` «Տերյանական օր» ամենամյա տոնակատարությունների շրջանակներում Վահան Տերյանի տուն-թանգարանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման մասին որոշումը հունիսի 24-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։