Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների կոչումներ են շնորհվել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների: Մարզիկներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել հունահռոմեական ոճի ըմբիշ Մարատ Աճեմյանին, լողորդներ Գոռ Խեչումյանին, Անահիտ Մուրադյանին, Մարգարիտա Գևորգյանին, Ազատ Բաբուջյանին, սամբիստներ Արշակ Բեկչյանին, Գոռ Շատվերյանին, գնդակային հրաձգության ներկայացուցիչներ Մարի Ղազարյանին և Համլետ Կարենյանին, մարմնամարզիկներ Օֆելյա Քոչարյանին, Ժաննա Թևոսյանին և Շեքսպիր Գևորգյանին, բռնցքամարտիկներ Դավիթ Եգորյանին և Հարություն Հակոբկոխյանին:

Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել ծանրորդներ Ջուլիետա Ավանեսյանին, Ժորա Գրիգորյանին, Մերուժան Եղոյանին, ազատ ոճի ըմբիշ Լևիկ Միքայելյանին, սամբիստներ Մհեր Օհանյանին և Արթուր Մալխասյանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահելու համար: Դիմելով սպորտի վարպետի կոչում ստացած մարզիկներին՝ Հասմիկ Ավագյանն ընդգծել է, որ սա առաջին քայլն է, և նրանք պետք է շարունակեն ջանասիրաբար աշխատել ու ձգտել հաղթանակների:

«Վստահ եմ՝ ոչինչ չեք խնայում մեր երկրի պատիվը բարձր պահելու և լավագույնս հանդես գալու համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Ձեր այսօրվա ձեռքբերումը, վստահաբար, երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Համոզված եմ՝ ձեր նպատակասլացության և ջանքերի արդյունքում հասնելու եք ձեր բաղձալի նպատակներին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով նաև մարզիչներին՝ կատարած հսկայածավալ աշխատանքի համար:

Մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար:

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին