Միացյալ Նահանգներ

Զելենսկին հայտարարել է, որ ամենափորձառու մարդն է Ուկրաինան մինչև հակամարտության ավարտ տանելու համար

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ ամենափորձառու մարդն է Ուկրաինան մինչև հակամարտության ավարտ տանելու համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երկիրը կառաջնորդի մինչև ռազմական գործողությունների ավարտը, քանի որ դրա համար ամենափորձառու մարդն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Sky News-ին տված հարցազրույցում։

«Ես ամենափորձառուն եմ։ Գուցե, ոչ լավագույնը, միշտ կան ավելի լավ մարդիկ, բայց ամենափորձառուն եմ», - ասել է նա։

Ընդ որում, նա նշել է, որ պատրաստ է հրաժարվել իշխանությունից ընտրությունների արդյունքներով, բայց չի նշել, թե երբ դրանք կարող են տեղի ունենալ։

Զելենսկիի նախագահական լիազորությունները պաշտոնապես լրացել են 2024 թվականի մայիսի 20-ից հետո, սակայն Կիևում չեն անցկացրել հերթական ընտրությունները, քանի որ երկրում ռազմական դրություն է հայտարարված Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում