Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարին պաշտոնը ստանձնելու առթիվ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարին պաշտոնը ստանձնելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օանա Տոյուին՝ Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Օանա Տոյուին՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ։ Անհամբեր սպասում եմ մեր ժողովուրդների ամուր բարեկամության և ժողովրդավարության ու ազատության ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ Հայաստան-Ռումինիա գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ սերտ համագործակցությանն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման շրջանակներում»,-իր գրառման մեջ նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում